-
01.04.2014|
11:53
Չարագույժ լուրը արևագալին պղտորեց Իշխնձորի ծիրանաշղարշ առավոտը: Սասնո Խիանք գավառի Բդրցի քուրդ աղան փախցրել էր Սարուխանցոց գեղեցկուհուն: Աղջեն ժամանակ չգտավ վիրավորանքի վրա մտածելու, խոտի դեզի միջից դուրս քաշեց մոսին հրացանն ու տնետուն վազեց՝ տոհմակից ջահելներին հավաքելու։
-
31.03.2014|
18:46
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրություններին հաշված օրեր են մնացել: Տնօրենի թափուր պաշտոնում առաջադրվել է ինը թեկնածու: Թվում էր՝ օպերային թատրոնի արտիստները միահամուռ կողմ են ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի վերադարձին, սակայն լուր տարածվեց, որ ստորագրահավաք է անցկացվում ՀՀ ժողովրդական երգիչ Գեղամ Գրիգորյանին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում վերականգնելու համար:
-
30.03.2014|
14:08
Ըստ «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի՝ շվեդ երիտասարդ կինոռեժիսոր Մաքսիմիլիան Հուլթի «Տուն» շվեդ-իսլանդական ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստ կինոփառատոնի գլխավոր մրցանակինˋ Գրան պրիին։ 12 այլ ֆիլմերի հետ « Տունը» մասնակցում էր Նոր Եվրոպա մրցույթին։ Գրան Պրին և 5000 եվրո մրցանակը հանձնել է 33 հանդիսականներից կազմված ժյուրիի նախագահ, օսկարակիր զգեստների նկարիչ, արվեստագետ Թեոդոր Պիշտեկը։
-
29.03.2014|
13:21
Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է Բեթհովենի երաժշտության երեկո: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կներկայացնի Բեթհովենի Եռակի կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 3-ը:
-
28.03.2014|
16:02
Մարտի 28-ին Ֆրանսիան տեղափոխվել էր Երևանի պետական բժշկական համալսարան։ Բուհի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսիական մշակույթի ցերեկույթ։ Իշխում էին ֆրանսիական կոլորիտը, երգն ու երաժշտությունը։ Ելույթ ունեցան «Մեդունի» էստրադային համույթը, այլ բուհերից ուսանողներ և հատուկ հյուր՝ Ավո Խալաթյանը:
-
28.03.2014|
12:35
Գրող, գրականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ հիսուն տարուց ավելի է, ինչ հավասար եռանդով հանդես է գալիս գրական երեք ժանրերում՝ գեղարվեստական արձակ, գրաքննադատություն-հրապարակախոսություն և թարգմանություն: Սակայն այսօր, անվանի մտավորականի ծննդյան 75-ամյակի նախօրեին, մեր զրույցի թեման թարգմանական գրականությունն է:
-
28.03.2014|
12:22
Համացանցում շատ արագ տարածվեց Ձախ Հարութի` Համո Սահյանի տողերով գրված «Դու ուզեցիր» երգը: Արագ տարածվելը, անկասկած, պայմանավորված է Համո Սահյանի անվամբ: Ես էլ սկսեցի սիրով լսել ու... երգի միջնամասում Համո Սահյանն արդեն չկար, և պոետի հրաշալի բանաստեղծությունը շարունակվում էր Ձախ Հարութի (պինդ բռնեք)... գրած երեք քառատողով:
-
28.03.2014|
11:34
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:
-
27.03.2014|
18:35
Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության հարցը դեռ առկախ է: Ժամանակ առ ժամանակ նոր անուններ են շրջանառվում: Լուրեր են պտտվում նաև, որ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան միավորվելու են։ Դա է պատճառը, որ թատերականի ռեկտորի ընտրությունը ձգձգվում է:
-
27.03.2014|
12:14
Ապրիլի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյակին: